Իրավունք 20:46 13/06/2023

Փաստաբանն իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին․ ՔԿ-ի պարզաբանումը

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։ 

2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված  նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատական նիստի ընթացքում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի: Ժամը 16:40-ի սահմաններում նշված քաղաքացիների հետ բաժին են մոտեցել ևս 2 քաղաքացի։ Չնայած վերջիններիս ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք:

Ոստիկանությունից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը: Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել: Ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և նշված անձին մի քանի հոգով փորձել են պահել, քանի որ վերջինս գլխով և ոտքերով հարվածել է թե իրենց, և թե աշխատասենյակում գտնվող գույքին: Այդ ընթացքում աշխատասենյակ է եկել Կ․ Ալավերդյանը՝ ներկայանալով որպես ձերբակալվածներից մեկի փաստաբան։  Տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով՝ նա կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել և տանել բաժնից:

Ըստ հաղորդման՝ վերջինս իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին' մասնավորապես չի թույլատրել, որպեսզի ոստիկանները կազմեն համապատասխան ձերբակալման արձանագրություն: Կ․ Ա․-ին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և վերջինս խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է:

Դեպքի առթիվ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 489-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. հունիսի 8-ին, ներկայացված միջնորդությունները բավարարելով, հսկող դատախազի որոշմամբ ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երկուսի նկատմամբ, այդ թվում նաև Կ․ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք։

Մեղադրյալ Կ․ Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալներից երեքի վրա մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վարչական շենքում առկա տեսախցիկներից կատարված, քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեսագրություններն ստանալու համար։

Բացի այդ, Կ․Ա․-ն հունիսի 7-ին հաղորդում է տվել նույն օրը Ոստիկանության կենտրոնական բաժնում իր պաշտպանյալին ոստիկանության մի քանի ծառայողների կողմից, գետնին ընկած վիճակում գտնվող իր պաշտպանյալին միաժամանակ հարվածներ հասցնելու, ինչպես նաև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն քաշքշելու, իր նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս վարույթը փոխանցվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով։

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է, անաչառ քննությամբ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}