Եթե այդ հարցը չլիներ՝ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Ալեն Սիմոնյանը՝ արցախցիների իրավունքի մասին
«Ես ասում եմ, որ իմ ընկալմամբ, համադրելով փաստերը, Թուրքիայի նորընտիր նախագահի՝ Բաքու ժամանելն է հանդիպման հետաձգման պատճատն: Ըստ իս, դա է»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պնդեց, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման պատճառը հակասությունները կամ պրոցեսները չեն կարող լինել, դրանք շարունակվում են՝ մի քանի հարթակով:
Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացում առկա տարաձայնություններին:
«Ընդհանուր ընկալում կա, բայց տարաձայնությունները տեխնիկական են, օրինակ, խոսքը գնում է մի պետության մեջ տեղաշարժման մասին: Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ նա իր երկիրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջևան գնալուց: Բաքվի պատկերացմամբ, այն ենթադրում է, որ մենք պետք է այլ տարբերակ հասկանանք, օրինակ՝ հեշտացված կամ այնպես, ինչպես Նախիջևանի տարաքծով մենք իջնենք Մեղրի, այլ հարց է, թե մեզ որքանով է այդ ճանապարհը պետք»,-ասաց Սիմոնյանը և հավելեց, որ Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ եթե լարված իրավիճակում են երկու երկրները ապրելու, ապա այդ ճանապարհն անիմաստ է լինելու և լավ կլինի, որ այն Ադրբեջանը հասկանա:
Անդրադառնոլով Արցախից իշխանությունների հրաժարվելու մասին հարցին՝ Ալեն Սինոյնանն ասաց. «Հիմա մենք բերել ենք Արցախը ինչ-որ կարգավիճակով, ինչ-որ ձևով , ինչ-որ ֆորմատով փորձում ենք հասնել նրան, որ բանակցությունների մաս դառնա, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակն են ասում: Եթե այդ հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք»,-հայտարարեց Սիմոնյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստեղծված իրավիճակից հնարավորինս ավել ստանալ, որը հասկանալի է:
«Իրենք չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք 90-ականներին ունեցել ենք: Միևնույն ժամանակ, իմ գնահատմամբ, իրենք իրենց սխալներն են անում և շատ բաներ հաշվի չեն առնում»,- հայտարարեց նա:
Մեկնաբանելով ՔՊ-ի վարկանիշի անկման մասին հարցին Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ նոր ընտրություններ լինի, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանում եք, որ պատերազմից հետո, որն ամենամեծ ցավն էր մեր բոլորի համար, մենք 54 % ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովուրդը ամուր ու վճռական է սեփական հայրենիքում ազատորեն ու արժանապատվորեն ապրելու պայքարում․ Արտակ Բեգլարյան
- Ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին. Բագրատյանը՝ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցի մասին
- Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում. Դանիելյան
- Կոպիրկին. Արցախի կարգավիճակի հարցը ճիշտ կլինի թողնել հաջորդ սերունդներին
- Բոլոր նրանք, ովքեր համարում են Արցախի կարգավիճակը լուծված է, պետք է հասկանան՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան