ԱՆ-ն պոլիկլինիկաներին հրահանգել է ժամկետանց պատվաստանյութերով պատվաստումներ կատարել .Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է.
«Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորում է ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ, համաձայն որի ԱՐԳԵԼՎՈՒՄ է իրացնել Հայաստանի Հանրապետությունում պիտանիության ժամկետն անցած դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Ինչպես նաև Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաև կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
-Իսկ հիմա ամենակարևորը:
ՀՀ առողջապահության նախարարությունը բոլոր պատվաստում իրականացնող պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին հրահանգել է չխոտանել և շարունակել կատարել պիտանիության ժամկետն անցած պատվաստանյութերը՝ հիմք ընդունելով եվրոպական կայքերի, ռուսական պաշտոնյաների գրությունները:
-Եթե այդ գործելակարքը ընդունված է, ապա ինչու դա ամրագրված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում և ինչու օրինակ որակի միջազգային սերտիֆիկատ ունեցող դեղերը գրանցելու համար չեն օգտագործում այդ կայքերի ինֆորմացիան❓
-Գուցե դա արվել է ոչ ճիշտ պլանավորված պատվաստանյութերի գնման հետևանքով պետությանն ահռելի վնասը կոծկելու համար, որի պատճառով <<ստիպված>> Արմեդ էլեկտրոնային համակարգի պատվաստումների պահեստային հավելվածը այդպես էլ տարիներով լիարժեք չի աշխատում❓
Հ.Գ. Հուսով եմ մի օր հանրությունը կստանա այս և շատ այլ հարցերի պատասխանը........
Հ.Հ.Գ Մեկ վիրաբուժի սխալը կարող է մեկ կյանք արժենալ, պատվաստումների կազմակերպման ծածկադմփոցը հանրային ( բոլորի )առողջապահական խնդիր է, որը կարող է բերել սերունդների խեղաթույրված առողջությանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան