Ինչո՞վ է պայմանավորված՝ քնել-քնել, կարևոր հարցերը նստաշրջանի վերջին օրը ներկայացնել. Արթուր Խաչատրյան
ԱԺ հերթական նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով են ներկայացվում։
«Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հարցրեցի՝ ինչո՞վ է պայմանավորված կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով են ներկայացվում։
Անկեղծ պարզաբանումն այն էր, որ ներքին պրոբլեմներ են, երբեմն ինչ-որ վարչության պետ քնում-քնում է, հետո արթնանում է, հրատապ կարգով հարց է ներկայացնում։
Ուզում եմ հասկանալ, երբ կառավարությունն այս հարցը ներկայացնում էր ԱԺ խորհրդին, քննարկվե՞լ էր, թե ինչով էր պայմանավորված այսպես կարևոր հարցերը քնել-քնել, նստաշրջանի վերջին օրը ներկայացնել»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Նշենք, որ Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկած է 27 հարց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան