Բժիշկ-գինեկոլոգ. Մի հուզիչ պատմություն եմ բերել
Բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը գրում է.
«Մի հուզիչ պատմություն եմ բերել։
Երբ նոր էին հայտարարել, որ պետությունը տրամադրում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը զոհված զինծառայողների ծնողներին' մեզ դիմեց այս զույգը, (խոստովանեմ, որ ես չեմ կարողանում աշխատել այդ ծնողների հետ, իրենց յուրաքանչյուր պատմությունից հետո ինձ մոտ դեպրեսիա էր առաջանում, իսկապես մտածում էի ավելի լավ է չունենալ երեխա ,քան ունենալ նման վերջաբան) իրենց միակ զավակն էր, քանզի երբ Պապը՝ մեր հերոսը եղել էր 9-ամսեկան դժբախտ պատահարից հետո հայրը հենաշարժողական համակարգում խնդիր էր ունեցել տրավմայից հետո, հետևաբար դժվարությամբ մեծացրել էին Պապին ,իսկ Մեր Պապը ցանկանում էր դառնալ տաղանդավոր երգիչ ..ավաղ չհասցրեցինք վայելել իր կատարումները։
Պատերազմը ավարտվեց և մինչ այժմ Պապից ոչ մի լուր, համարվում է անհայտ կորած։
Ծնողները մեծ ուժ գտան և դիմեցին մեզ. կատարվեց Արտամարմնային բեղմնավորում և բիոպսիայի միջոցով ստացանք սերմնաբջիջները, մեր հմուտ էմբրիոլոգների միջոցով ստացանք մեր սաղմիկներին , կատարվեց առաջին տեղադրումը սակայն անարդյունք, մեթոդը փոխեցինք կրկին տեղադրեցինք և կրկին անհաջող, ես իրենց եմ հույս տալիս իրենք ինձ ,կրկին պրոտոկոլ փոխվեց և կրկին տեղադրում. երրորդ տեղադրումը թվով, և ահա այս անգամ ավարտվեց հաջողությամբ, և իդեպ կրկին տղա, և անվանակոչեցին Պապ...
Այժմ տվյալ ընտանիքում կա և մանկան ճիչ, և ուրախություն, Պապը ետ չի գա,բայց գոնե գիտեն ինչի համար պայքարեն ,շարունակեն ապրել։ Ասեմ, որ այս մեր փոքրիկը արդեն իսկ 11 ամսեկան է և շատ շատ ծանր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան