Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք. Դանիելյանը՝ իշխող ուժին
«Այլևս անհանդուրժելի է այս իշխանությունների մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ բռնության տարբեր դրսևորումները»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ վերջին շրջանում ապշել են՝ տեսնելով, թե ինչպես է իշխանական պատգամավոր սոցցանցերում կանանց հետ նամակագրության մեջ սեռական բնույթի հայհոյանքներ կիրառում, ինչպես է ԱԺ նախագահը քաղաքացու դեմքին թքում և շարունակում պաշտոնավարել։ Ըստ նրա, տրամաբանական էր, որ այսպիսի դրսևորումների շղթան չի ավարտվելու, քանի դեռ թվարկած դեպքերն իրավական գնահատականի չեն արժանացել։
«Անպատժելիության մթնոլորտի հետևանք էր նաև Դիլիջան քաղաքի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու սարսափելի դեպքը։ Սրան հաջորդեց ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից առողջակաան խնդիրներ ունեցող երիտասարդ տղային ծեծելու, աչքին գազ փչելու դեպքը։ Ի դեպ, սույն անձը նախկինում արված տեսանյութում խոստովանում է նաև, թե ինչպես է լկտիաբար խոսել 7-ամյա արցախցի երեխայի հետ, նրան մեքենայից իջեցրել, սպառնացել նրա ընտանիքին։
Այս դեպքերը չմարսած՝ լսեցինք Գյումրու քաղաքապետարանում քաղաքացու հանդեպ կիրառված բռնության դեպքի մասին, որի ընթացքում աշխատակիցն ասել էր՝ մենք իշխող կուսակցություն ենք, չգիտե՞ս, որ օրենքը մենք ենթ թելադրում»,- վերջին բռնության դեպքերը հակիճ թվարկեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա խոսեց նաև ոստիկանների կողմից բռնության դեպքերի մասին, մասնավորապես օրերս ոստիկանության բաժանմունքում բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքի մասին. «Բռնություն կիրառած ոստիկանը պետք է խոստորեն պատժվի՝ բացառելու համար փաստաբանական համայնքի որևէ ներկայացուցչի հանդեպ նման ամոթալի և հանցավոր վարքագիծը»։
«Վախի մթնոլորտը, քաղաքական ճնշումները օրեցօր թափ են ստանում։ Մինչև ո՞ւր կարող է հանել երկրում տիրող բեսպրեդելը։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից խոսողները բռնության հանդեպ նման հակումներ ունեն։
Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք։ Ասում եք՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց հինգ տարի է վրեժք եք լուծում նույն քաղաքացիներից»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյան. Հիշեք, որ ժամանակին դուք էիք փաստաբանների օգնությանն ապավինել
- Սոս Հակոբյան. Փաստաբաններին կոտրելը ունի նպատակ
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
- Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն
- Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն.Ռուբեն Մելիքյան
- Պալատից մանրամասներ են հայտնում փաստաբանին բռնության ենթարկելու վերաբերյալ
- Արագածավանում երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել
- «Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ իր ոտքով գործով քաղաքապետարան եկած մարդուն պատգարակով տեղափոխում են հիվանդանոց»
- Գազ է փչել դեմքին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին. ՔԿ-ն՝ ՔՊ-ականի մասնակցությամբ դեպքի մասին
- Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
- Անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
- Ժաննա Ալեքսանյան. Այս իրավիճակը նոր հեռանկարներ է բացել թքելու մոլուցք ունեցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար
- Տեսնես ֆեյսբուքի գաղտնաբառը վերջը փոխե՞ց․ Էլիբեգովան՝ Աղազարյանի մասին
- Քրիստինե Վարդանյան. Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի
- Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին