Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա
Քաղաքացի Արսեն Հարությունյանը գրում է․
«Մի քանի օր առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ Հայաստանում Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին:
Արդեն այսօր ադրբեջանը կրակ է բացում մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա՝ վտանգի ենթարկելով աշխատակիցների կյանքը և այն մեծ համագործակցությանը, որը սկսվել է հայ, ամերիկյան և հնդիկ գործարարների համատեղ ջանքերով: Այս պահին աշխատակիցները թաքնվել են մետաղաձուլարանի շինություններում»:
Նշենք, որ քիչ ժամեր առաջ ՊՆ-ն տեղեկացրեց՝ Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- Մետաղի ջարդոնի արտահանումն առաջարկվում է պետական տուրքով հարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան