Զատուլինը հայտնել է իր դեմ կազմակերպված արշավի մասին
«Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ որևէ քննարկում չկա»,-այս մասին հայտարարել է Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե այսօր որոշում է կայացվելու իրեն պաշտոնից զրկելու վերաբերյալ։
Նա նշել է, որ ինքն է խմբակցության ղեկավարությանն առաջարկել հանդիպել՝ քննարկելու «ակտիվ կերպով սրվող» իրավիճակը։
«Հնարավոր է, որ նման քննարկում լինի։ Թե երբ, չեմ կարող ասել։ Այս պահի դրությամբ պաշտոնապես չեն հայտնել ինձ հեռացնելու, վերանշանակելու կամ որևէ այլ բանի ծրագրի մասին։ Բացասական ինֆորմացիան միտումնավոր է նետվում լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր, կազմակերպված քարոզարշավ է իրականացվում»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան