«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն:
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, վերջինիս նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ մամլո ասուլիս են տվել:
Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և այն որակել որպես իրենց համար ամենազգայուն հարցերից մեկը, ինչի վրա իրենք (Ադրբեջանը և Թուրքիան - խմբ.) ամենից շատն են կանգ առնում:
Իսկ վերոհիշյալ միջանցքի կյանքի կոչման դեպքում, ըստ Էրդողանի, շահելու է թե Ադրբեջանը և թե Թուրքիան, քանի որ այն ուղիղ հաղորդակցություն է ապահովելու այդ երկու երկրի միջև:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան