Քննարկել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաեցնող Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամները մասնակցել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախաձեռնած «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փոփոխության վերաբերյալ քննարկմանը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագծերի փաթեթը հեղինակել է Արդարադատության նախարարությունը, սակայն մշակմանը մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ, այդ թվում՝ ԿԸՀ-ն:
Փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել E-draft.am հարթակում:
Քննարկմանը մասնակցել են ընտրական գործընթացներով հետաքրքրված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց դիտարկումները և առաջարկություններն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչություններից ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան