Տիկին Լիդա. 92-ի հունիսին ես էլ որդուս գրկած հազարավոր շահումյանցիների հետ ստիպված եղա լքել իմ ծաղկուն հայրենիքը
44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան գրում է.
«31 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի հունիսի 13-ին խորհրդային բանակի վարձակնների ու ադրբեջանական ուժերի աջակցությամբ սկսվեց Շահումյանի շրջանի հայաթափումը։
Մի քանի օր տևած գործողության հետևանքով շուրջ 17 հազար հայ բռնի տեղահանվեց, ևս 700 սպանվեց կամ անհետ կորավ, ավելի քան մեկ տասնյակ հայկական բնակավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ես էլ այդ տեղահանվողների շարքերում էի։ 2,5 տարեկան որդուս՝ Դավիթիս հետ, մինչ շրջափակումը գնացել էի հայրենի Հայ Պարիս, հարազատներիս տեսակցության։Այնտեղ էի, երբ սկսվեց շրջափակումը։ 92-ի հունիսին, ես էլ, որդուս՝ ապագա Արցախի հերոսիս գրկած, հազարավոր շահումյանցիների հետ ստիպված եղա լքել իմ ծաղկուն հայրենիքը։
Այս նույն պատկերը կարող է կրկնվել այսօր Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Վայոց Ձորում։ Բոլոր այն վայրերում, որտեղ սահմանից այն կողմ թշնամին է կանգնած։ Ու կարող է կրկնվել, որովհետև սահմանից ներս էլ է թշնամին անպատիժ վխտում։
Ուշքի՛ արի, Հայ ազգ։ Պատմությունից դասեր չքաղեցիր, գոնե ինքնապաշտպանական բնազդդ մի բթացրու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան