Լիլիթ Գալստյանն առաջարկում է հուշարձանները փչացնելու դեպքում տույժերը կրկնապատկել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որն ուղղված է բնության, մշակույթի, պատմության հուշարձանների պահպանության օգտագործման ու պաշտպանության նկատմամբ հանրային ու վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն։
Լ. Գալստյանի ներկայացմամբ, նախագծով առաջարկվում է վարչական տույժերի չափը բարձրացնել, մասնավորապես, առաջարկվում է գործող վարչական տույժերի չափը կրկնապատկել։
«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաև գործող մեխանիզմների ոչ պատշաճ կիրառման արդյունքում խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանաման կարգերը, ռեժիմները, վստահությունն ունենք, որ այս լրացումներն ու փոփոխություններն այդ խախտումները նվազեցնելու են»,- ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ 50 հազարից 100 հազար դրամ սահմանելը քիչ է՝ հաշի առնելով, որ խոսքը բնության մասին է։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ տուգանքի սահմանի հարցում ելակետային է եղել կրկնապատկումը։
«Ես ուղեկցվել եմ ողջամտության սահմաններում սանդղակ սահմանելով և պատգամավորի հայեցողական լիազորությամբ եմ առաջնորդվել։ Բայց եթե ավելի բարձր պատժամիջոցներ եք նախատեսում, պատկերացնում, կարող ենք քննարկման առարկա դարձնել, չեմ առարկի»,- ասաց Լ. Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան