Խաժակյանն առաջարկում է վերացնել համատիրությունները
Երևանի ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն առաջարկում է վերացնել համատիրությունները, քանի որ, ըստ նրա, քաղաքացիների մեծ մասը դժգոհ է դրանց աշխատանքից։
«Ամբողջ քաղաքով մեկ նրանք հավաքագրում են միլիարդավոր դրամներ, սակայն գումարների մեծ մասը ծառայում են ադմինստրատիվ ծախսերի պահպանմանը, լավագույն դեպքում՝ մաքրությանը»,-հրապարակած տեսանյութում ասում է Խաժակյանը։
Նա առաջարկում է վերացնել բոլոր համատիրություններն ու բազմաբնակարան շենքի բարեկարգման պարտականությունը դնել քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի վրա։
Խաժակյանի խոսքով, առաջարկը չի վերաբերում նորակառույց շենքերի համատիրություններին, քանի որ դրանց բնակիչները մեծամասամբ գոհ են համատիրությունների աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Համատիրության ղեկավարը պետք է գնա սովորի, որ հոսանքը պետք է էլեկտրի՞կը կարգավորի, ջուրը՝ սանտեխնի՞կը. Գեղամ Նազարյան
- Համատիրությունները թափանցիկ չեն աշխատում. Այվազյան
- Համատիրությունները լուծարվելու են. առաջարկվում է մասնագիտացված կառավարման մոդել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան