Հայկ Դեմոյան. «Անհայտացած» իմ ձեռագիր ցուցմունքները հրաշքով հայտնաբերվել են
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«ԱԼԵԼՈՒՅԱ, ԱԼԵԼՈՒՅԱ, ԱԼԵԼՈՒՅԱ․․․
Հոգու մեծ բերկրանքով ու խինդով ավետում եմ, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում հանկարծակի ու անժամանակ «անհայտացած» իմ ձեռագիր ցուցմունքները հրաշքով հայտնաբերվել են և, ըստ, պաշտոնական նամակի, որը ստացել եմ երեկ, բոլոր ցուցմունքները կկցվեն հարուցված քրեական գործին և դատական վարույթ մտնելու դեպքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, համաձայն իմ կողմից տրված ցուցմունքների, կմեղադրվի հետևյալ քրեորեն պատժելի արարքներ թույլ համար․
Ա․ Նախաքննությանը միտումնավոր կեղծ տվյալների տրամադրում, որը նախադեպային երևույթ է Հ․ Մարությանի պարագայում,
Բ․ Առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստի կոծկում և հանցակցություն,
Գ․ ՀՑԹԻ և «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի միջև կնքված երկկողմ պայմանագրի բնօրինակի ոչնչացման փաստի կոծկում և հանցակցություն,
Դ․ Վերջին հինգ տարիների ընթացքում կոռուպցիոն ճանապարհով ՀՑԹԻ տնօրեն ընտրվելու արդյունքում անպատասխանատու ու վտանգավոր գործելաոճով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությունն ու վարկանիշը վարկաբեկելու ու արատավորելու համար։
Իմ ցուցմունքների «հայտնաբերման» առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին տրվում է մեկ շաբաթյա համաներում՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Որոշման գինը շատ պարզ է․ հանցակցության մեջ մեղադրանք կամ խուսափում նման մեղադրանքից՝ խորհուրդը լքելու դեպքում։
Սա այն դեպքն է, երբ հանրային վերահսկում պետք է սահմանել քրեական այս գործը դատարան հասցնելու և այս գործի հետ առնչվող բոլոր մանրամասնությունները հանրայնացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Դեմոյան. Ու՞մ է ապուշի տեղ դնում ազգագրագետ Հարություն Մարությանը
- Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան