Մամիջանյան. Այս պահին բանակցային գործընթացում երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով հինգ տարի առաջ Հանրապետության հրապարակից հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից:
«Անցան տարիներ ու Նիկոլ Փաշինյանը ստեց», - ասաց նա՝ հիշեցնելով մի քանի դրվագներ:
Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով այս պահին ՀՀ իշխանությունը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը:
Ընդդիմադիր գործիչը նշեց, այս պահին Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ստորագրությամբ հայտնելու իրենց անհամաձայնությունն իշխանությունների գործողություններին, իսկ շատ մոտ ապագայում, երբ պայքարի ղողանջը զրնգա, փողոցում ցույց տալու, թե ով է մեր երկրի տերը:
«Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ստելով, խաբելով մեր քաղաքացիներին ասել, որ այս, իբր, բանակցային գործընթացի, իսկ իրականում Ադրբեջանի ուլտիմատումների կատարման այլընտրանքը պատերազմն է, սուտ է, չհատավաք։ Այս, այսպես կոչված բանակցային գործընթացի այլընտրանքն այնպիսի բանակցային գործընթացն է, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային միջնորդների ներգործությամբ հնարավորություն կտան հայկական շահի պահպանության: Իսկ այս պահի դրությամբ բանակցային գործընթացում երկու կողմն էլ ադրբեջանական շահն են պաշտպանում», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Մնում է իմանանք՝ որ երկու կողմը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին