Չալաբյան. Այժմ նախաձեռնությունը թևակոխում է վճռական շրջան
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ մեր «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող խումբը, նախագծի մի քանի հարյուր աջակիցների հետ միասին, ԿԸՀ-ին հանձնեցին փաստաթղթերի մեկնարկային փաթեթը:
Ինձ պատիվ վիճակվեց նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի հետ միասին պաշտոնապես հանձնել դիմումը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին: Այժմ ԿԸՀ-ն տասնօրյա ժամկետում պետք է հաստատի ստորագրահավաքն իրականացնելու իրավունքը, որից հետո էլ կմեկնարկի ՏԻՄ կառույցներում #Հայաքվե-ի ստորագրահավաքը:
Կուզեի հիշեցնել, որ այս նախագիծն աննախադեպ է մեր երկրի պատմության մեջ: Առաջին անգամ է, երբ ՀՀ քաղաքացիների ձայների ուժով նախատեսվում է օրենքի նախագիծ մտցնել ԱԺ: Օրենքի նախագիծը պահանջում է քրեականացնել՝ Արցախը ՀՀ անունից այլ երկրի կազմում ճանաչելու գործողությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը:
Այս կապակցությամբ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և աջակցությամբ թույլ տվեցին երեկ կատարել առաջին կարևոր քայլը այս ուղղությամբ՝ նախաձեռնող խմբի անդամներին, մեզ միացած բազմաթիվ աջակիցներին և համախոհներին, լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչներին, որոնք իրենց ներկայությամբ արժևորեցին և համապատասխան կշիռ հաղորդեցին այս իրադարձությանը:
Այժմ նախաձեռնությունը թևակոխում է վճռական շրջան, և մենք ակնկալում ենք մեր երկրի ապագայով ապրող, արժանապատիվ բոլոր հայրենակիցների անմիջական մասնակցությունը և գործուն աջակցությունը՝ այն վերածելու Հայի վճռական Քվեի, ի պաշտպանություն մեր հավերժական հայրենիքի! Մինչ հանդիպում Հայաքվեի ճանապարհներին»։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին դեսպան. Ինչքան արագ մարդիկ ստորագրեն այս նախաձեռնության տակ, այնքան արագ կկասեցնենք պարտվողական քաղաքականությունը
- Արամ Օրբելյան. Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան