Սոս Հակոբյան. Փաստաբաններին կոտրելը ունի նպատակ
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Փաստաբանը միակ մարդն է ով այդ պահին օրենքի համաձայն կարող է տեսնել և փորձել չթողնել ոստիկանությունում գտնվող ձեր հարազատի ծեծը, նվաստացումը, թուրքի նման վրեն սիգարետ հանգցնելը կամ այլ խոշտանգումը...
Փաստաբանը միակ մասնագետն է պետական հանակարգից դուրս, որը մարդու իրավունքների պաշտպանությունը անում է ամեն օր, չի հոգնում դրանից ու հրաժարվում, չի գնում իր այլ գործերին ու մոռանում մարդուն...
Այսինքն, փաստաբանը ձեր վահանն է այն պահին, երբ ձեզ դուբինկով խփում է միլիցեն, կամ ձեր գլխին աթոռ են ջարդում քննչականում:
Հետևաբար, փաստաբաններին կոտրելը ունի նպատակ վերջնականորեն փշրել իրավունքների պահպանման մասին մարդու սպասելիքները...
Բռնապետության կառուցման հերթական փուլում անհրաժեշտ է, որ մարդկանց հանար նորմալ (թույլատրելի) դառնա պետական բռնությունը, այն տրամաբանությամբ, որ ճիշտը օրենքն է, իսկ օրենքը՝ միլիցեն (կաբինետում Նիկոլի իկոնա կախած միլիցեն):
Հիմա, թույլ կտանք նաև սա կտեղափոխվենք 90 ականների տարածաշրջան կամ ժամանակակից տխրահռչակ այլ պետություններ ու կապրենք գերու կարգավիճակում...
Հակառակ, դեպքում՝ պետք է այնպիսի ապտակ հաացնել իշխանություններին, որ ապտակի ալիքից մի քանի ոստիկանի գլուխ ուսերից թռնի մնացածի ոտքերի տակ (սա իհարկե փոխաբերություն է)»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
- Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն.Ռուբեն Մելիքյան
- Պալատից մանրամասներ են հայտնում փաստաբանին բռնության ենթարկելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան