Արցախի հանձնման վերաբերյալ հայտարարությունը՝ Հայաստանի և Արցախի պայքարը թաղելու փորձ էր. Տիգրան Աբրահամյան
«Հայաստնայան իշխանությունը սկզբում փորձում էր հասարակությանը, արցախցիներին համոզել, որ ջանքեր է գործադրում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, տարբեր միջազգային ատյաններ է դիմում, սակայն իշխանության հայտարարությունն Արցախի հանձնման մտադրության վերաբերյալ փորձ էր Հայաստանի և Արցախի պայքարը թաղելու, արցախցիների ճակատագրի նկատմամբ խաչ քաշելու և առհասարակ Արցախի վրա քար նետելու համար»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ իշխանության ինքնախոսոտվոնական ցուցմունքը վերջնականապես պատրեց նրա իրական նդեմքը, մյուս կողմից էլ այն իշխանությունների մեծ նվերն էր ադրբեջանցիներին՝ լեգիտիմացնելու մինչև այս պահը Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիայի և Հայաստանն Արցախին միացնող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու հարցում:
Աբրահամյանը հայտնեց, որ բարդ է բնութագրել այն մարդկանց հոգեվիճակը, որոնք հանգիստ տոնով խոսում են հայրենիքի տարբեր հատվածների հանձնման ու դրա անհրաժեշտըության մասին և ոչ պակաս գարշելի և ստորաքարշ են նրանք, ովքեր իրար հրելով իրենց նետում են այդ դիրքորոշումը պաշտպանելու համար:
«Արցախի հարցում վերջին կուլիսային որոշումը, որը հետևանք էր Հայաստանի իշխանությունների ՝ Արցախի հարցով հնչեցրած դիրքորոշման և Արցախի ու Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությամբ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությունենրով շարժերն են, որոնք իրականացվում են ադրբեջանական անցագրային ռեժիմով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հայտնեց, որ այսօր հայ մարդուն Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ստիպում են շարժվել ադրբեջանական խաղի կանոններով, որտեղ նրանց ստուգում է ադրբեջանցի սհամանապահը:
«Սրա նպատակը ոչ թե թշնամիների դեմ դիմակայության օջախ ձևավորելն է, պայքարելը, հայի գոյությունը պաշտպանելն, այլ նույն հային համոզելը, որ ճիշտը հանձնվելն է, կոտրվելն է, փախչելն է, արտագաղթելն է, կամ հանուն ոչնչի պարզապես մեռնելը»,-նկատեց Աբրահամյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր եզրափակեց խոսքն՝ ասելեվ, որ արցախցին չի պարտվել և չի պարտվելու, իսկ ներկայացվածը միայն ժամանակավոր դժվարություններ են, որոնք հաղթագհարելու դեռևս ժամանակ կա:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Կառավարությանը խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը»
- Աբրահամյան. Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմակացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ
- ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա