Փոսեր Ավինյանի համար
Երևանի քաղաքապետարանում երեկ կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած հայտարարությունից հետո սոցցանցերի օգտատերերը փոսերի լուսանկարներ են հրապարակում։
«Մի արեք այպես» ֆեյսբուքյան խմբում շատ մարդիկ լուսանկարներին կից հասցեներն են հրապարակում։
Աջափնյակ վարչական շրջան Արզումանյան փողոց Հալաբյան-Շինարարներ մասը
Խ. Խաչատրյան-Բաշինջաղյան խաչմերուկ, երկու ամիսը որ հաստատ է։ Հարակից տարածքներում էլ ինչքան ուզեք։
Էրեբունի
Առաքելյանից մի քանի նմուշ։
Շատերն էլ, ձեռքի տակ լուսանկարներ չունենալով, հասցեներն են նշել.
«Ռիգայի փողոցի վրա՝ Քոչարից դեպի Սարալանջ տանող ճանապարհին մեծ ուղղանկյուն փոս կա արդեն առնվազն 2-3 օր: Առաջին օրը մեջը սամակատ էին դրել, որ հեռվից տեսնեն, մեջը չընկնեն: 15 րոպե առաջ եմ անցել՝ սամակատը չկար, բայց փոսը դեռ կար»։
«Նկար չունեմ, բայց Ավան, Դուրյան փողոց, Խուդյակովից բարձրանալուց 300 մետր վերև, արդեն 2-րդ շաբաթն է»։
«Էմինից դեպի Դավթաշենի մոստ գնացող խայտառակությունները։
Աշտարակի խճուղուց դեպի դավթաշենի մոստ՝ սիփիէս չհասած տենց էլ չլցրած փոս
Դավթաշենի մոստից դեպի Ա.Խաչատրյան, արագաչափից մի 50 մետր անց անտերության մատնված փոս...
Էլ որն ասեմ, որը՞ թողեմ...»։
Հարակից հրապարակումներ`
- Փոսեր, փոսեր, փոսեր... Ավինյան
- Քաղաքապետարանում 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ղարաջյանն առաջարկներ հնչեցրեց, որոնց իրականացումը կլավացնեն կյանքի որակը
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան