«Հրապարակ». Երևան քաղաքում ՔՊ-ն արդեն իսկ 60 ընտրական շտաբի տարածք է վերցրել կամ նախատեսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուները վաղաժամ քարոզարշավ են սկսել՝ ակցիաներ, ասուլիսներ, միջոցառումներ են կազմակերպում, հարցազրույցներ տալիս։ Եվ չնայած ընտրություններին դեռ երեք ամսից ավելի ժամանակ կա, սակայն թեկնածու ուժերն արդեն նաև շտաբներ են բացում` Երևանով մեկ։ Ամենից ակտիվը կարծես «Ապրելու երկիր» կուսակցությունն է, բայց իշխող ՔՊ-ն էլ հետ չի մնում` սկսել է ընտրական շտաբներ վարձակալել:
Մեր տեղեկություններով` Երևան քաղաքում արդեն իսկ 60 ընտրական շտաբի տարածք է վերցվել կամ նախատեսվել: Նկատենք, որ 60 ընտրական շտաբը քաղաքապետի ընտրության պատմության մեջ բացառիկ է, քանի որ մեկ կուսակցության կտրվածքով երբեք շտաբների թիվը չի գերազանցել 30-ը: Ուղղակի մասնակիցների ուղեղում մեխված է, որ ինչքան շատ շտաբ՝ այնքան մեծ վստահություն, և շտաբների քանակը հզորության, ազդեցիկության ու ապագա հաղթանակի խորհրդանիշ է։
Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանից հետաքրքրվեցինք` քանի՞ շտաբ է ՔՊ-ն վարձակալել կենտրոնում, Ղուկասյանն ասաց. «Դեռևս մենք ոչ մի բան չենք արել, եթե անելու լինենք, պարոն Ավինյանը կհայտարարի, դեռևս ժամանակը չէ, երբ հրահանգ ստանանք, այդ ժամանակ էլ կանենք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները