Աշտարակի խճուղում վթարի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության
Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)․ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել երեք արգելափակված քաղաքացու, տուժածներ Է. Ա.-ին, (ծնված 1994 թ․), Թ․ Տ․-ին (ծնված 1969 թ․), Լ․ Խ․-ին (ծնված 2005 թ․), Մ․ Բ․-ին (ծնված 1994 թ․), Դ․ Կ․-ին (ծնված 1997 թ․), Է․ Հ․-ին (ծնված 1992 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել շտապօգնությանը և սահմանազատել տարածքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին