Ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 19-ի N 728-Ա/2 հրամանի համաձայն՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն՝ վերապատրաստման չափորոշչին և օրինակելի ծրագրին համապատասխանեցնելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ըստ այդմ` մինչև սահմանված կարգի համաձայն վերապատրաստման գործընթացի մեկնարկը՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և հրապարակային այլ հարթակներում ուսուցչի հերթական վերապատրաստման վերաբերյալ հայտարարություններ հրապարակելուց և տարածելուց:
Հարկ է նշել, որ մինչ վերապատրաստման դասընթացի մոդուլների վերահաստատումը` հրապարակված հայտարարության հիմքով կազմակերպված վերապատրաստումները կհամարվեն առ ոչինչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին