Վաշինգտոնը մտահոգված է՝ ՀՀ-ում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ հետ կապ ունեցող ձեռնարկության աշխատողներ են վիրավորվել
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է այսօր Երասխում ԱՄՆ հետ կապ ունեցող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների առնչությամբ։ Այս մասին է նշված ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետ առնչվող ձեռնարկության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Մենք կրկնում ենք մեր կոչը` սահմանների երկայնքով զսպվածություն պահպանել, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,– Թվիթերի իր էջում գրել է Միլլերը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է թշնամին կրակում է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Նրանք են՝ գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։
We are deeply concerned that two civilian employees of a U.S.-affiliated company in Armenia sustained injuries from gunfire from the direction of Azerbaijan. We reiterate our call for restraint along the borders as the parties work toward a durable and balanced peace.
— Matthew Miller (@StateDeptSpox) June 14, 2023
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ հենց Երասխ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
- Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները
- Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
- Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներից մարդկային կորուստներից հնարավոր է եղել այդ հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով. ՔԿ
- Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ