Թուրքական զինված ուժերը հարվածներ են հասցրել Հասեքի քրդերին
Թուրքիայի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարք, Սիրիայի Հասեքա նահանգի հյուսիսում գտնվող Էլ-Ղամիշլի քաղաքի շրջանում հարձակվել են քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (ԺՍՈւ) զինյալների վրա։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Սիրիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Էլ-Ղամիշլիի արևելյան գյուղերից մեկում։ Մեքենան, որով շարժվել են ԺՍՈւ-ի մարտիկները, ենթարկվել է հարձակման: Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Նրանց թիվը նշված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի հարավում ավելի քան 1700 մարդ օգտվել է համաներումից
- Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը
- Սիրիայի Ղամիշլի քաղաքի մոտ տեղաբնակները քարեր են նետել ԱՄՆ ռազմական պարեկային մեքենայի վրա
- Ղամիշլիում վերջին հրաժեշտն են տվել Հայ Կաթողիկե համայնքի սպանված հովվապետին ու նրա հորը