ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները
Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
Հիշեցնենք նաև, որ վիրավորները տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Panorama.am-ի հետ զրուցում կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասել էր, որ նրանցից մեկը կրծքավանդակի շրջանում է բեկորային վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Վիրահատվում են։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին