Քաղաքական 09:29 14/06/2023 Հայաստան

Սասունյան. Փաշինյանը մերժում է հրաժարական տալ՝ չնայած իր ժողովրդականության կտրուկ անկմանը

Վերջերս Հայաստանում երկու հարցախույզ է անցկացվել՝ մարդկանց հնարավորություն տալով արտահայտել իրենց տեսակետները տարբեր հարցերի, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման վերաբերյալ։

Առաջին հետազոտությունն անցկացվել է 2023 թվականի հունվարի 23-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից, որը  Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագիծն է: Այս գիտական հետազոտությունը, որը հիմնված է Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա, ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։

Հարց. «Ձեր կարծիքով, արդյոք Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»: 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ (2018-ի 11-14 տոկոսի համեմատ, երբ Փաշինյանն առաջին անգամ եկավ իշխանության), 36 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ (2018-ի 72-73 տոկոսի համեմատ):
Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ մեր երկրում ժողովրդավարության ընթացքից»։ 17 տոկոսը գոհ է, 46 տոկոսը՝ դժգոհ, 35 տոկոսը՝ փոփոխություն չի տեսնում։
Հարց. «Որքանո՞վ եք հետաքրքրված քաղաքականությամբ»։ 43 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով հետաքրքրված է, 57 տոկոսը՝ ընդհանրապես կամ որոշ չափով հետաքրքրված չէ:
Հարց. «Ինչպե՞ս կգնահատեք հայ բնակչության շրջանում տիրող տրամադրությունը»։ 44 տոկոսը՝ ապագան ավելի լավ կամ որոշ չափով ավելի լավ կլինի, 55 տոկոսը՝ անապահովություն, անհանգստություն, վախ ապագայի հանդեպ, լիակատար հիասթափություն և հավատի բացակայություն որևէ բարելավման նկատմամբ:
Հարց. «Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում»: 64 տոկոսը՝ ոչ մեկին, 14 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, 3 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին՝ 2 տոկոսը:
Հարց. «Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի»։ 47 տոկոսը՝ չի քվեարկի կամ հրաժարվել է պատասխանել կամ չգիտի, 17 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 4 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, 2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 2 տոկոսը՝ ՀՅԴ-ին, մյուսներին՝ 1 տոկոս յուրաքանչյուրին:
Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ հետևյալ հաստատություններից»: Հայ Առաքելական եկեղեցի, 54 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով գոհ է, 40 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով դժգոհ է, վարչապետի աշխատակազմ՝ 38 տոկոս գոհ է (2018-ի 82-85 տոկոսի համեմատ), 61 տոկոսը՝ դժգոհ (2018-ի 13-17 տոկոսի համեմատ):
Հարց. «Ի՞նչ եք կարծում վերջին վեց ամիսների ընթացքում հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրի ուղղության վերաբերյալ»: Խոսքի ազատություն, 56 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (2018-ի 73-83 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2018-ի 3-6 տոկոսի համեմատ), 26 տոկոսը՝ փոփոխություն չկա (2018-ի 19 տոկոսի համեմատ): Արտաքին քաղաքականություն, 37 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (նույնը, ինչ 2019 թ.),  33 տոկոսը՝ ինչ-որ չափով հետընթաց կամ շատ հետընթաց է (2019-ի 17 տոկոսի համեմատ), 26 տոկոս՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 39 տոկոսի համեմատ): Հայաստանի քաղաքականությունը Արցախի հարցում՝ 10 տոկոսը՝ շատ կամ որոշակիորեն բարելավվել է (2019-ի 32 տոկոսի համեմատ), 69 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2019-ի 18 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 45 տոկոսի համեմատ): Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունը՝ 43 տոկոսը՝ բարելավվել է (2018-ի 82 տոկոսի համեմատ), 22 տոկոսը՝ հետընթաց (2018-ի 2 տոկոսի համեմատ), 32 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն (2018-ի 14 տոկոսի համեմատ):
Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ հաջողությունը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 43 տոկոսը՝ չկա, 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 6 տոկոսը՝ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, այլ փոքր խնդիրներ։
Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է  կառավարության ամենամեծ ձախողումը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 15 տոկոսը՝ Լաչինի միջանցքի փակումը, 9 տոկոսը՝ արցախյան հիմնախնդրի տապալումը, 8 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները, 7 տոկոսը՝ տարածքների կորուստը, այլ փոքր խնդիրներ:
Հարց. «Ինչերի՞ պետք է հասնի Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում». 23 տոկոսը՝ բանակի պայմանների բարելավման, 22 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության, 16 տոկոսը՝ աշխատատեղերի ստեղծման, 15 տոկոսը՝ խաղաղության հաստատման, 13 տոկոսը՝ Լաչինի միջանցքի բացման, 13 տոկոսը՝ Արցախի հարցի հայանպաստ կարգավորման։
Հարց. «Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր»։ 73 տոկոսը՝ շատ մեծ կամ ինչ-որ չափով մեծ խնդիր, 25 տոկոսը՝ ինչ-որ չափով փոքր, շատ փոքր կամ խնդիր չկա:
Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և... հարաբերությունները»: 96 տոկոսը՝ Ֆրանսիա (շատ լավ կամ որոշ չափով լավ), 91 տոկոսը՝ Իրան, 88 տոկոսը՝ Միացյալ Նահանգներ, 86 տոկոսը՝ Եվրամիություն, 84 տոկոսը՝ Չինաստան, 80 տոկոսը՝ Վրաստան, 50 տոկոսը՝ Ռուսաստան, 44 տոկոսը՝ Ուկրաինա, 23 տոկոսը՝ Թուրքիա, 4 տոկոսը՝ Ադրբեջան։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները 2018-ի 87-92 տոկոս լավ գնահատականից նվազել է մինչև 50 տոկոս՝ 2023-ին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները 2018-ի 1-11 տոկոս լավ գնահատականը 2023-ին հասել է 23 տոկոսի, մինչդեռ Հայաստանի քաղաքացիների 75 տոկոսը հարաբերությունները վատ է համարում (2018-ի 85 տոկոսի համեմատ)։
Երկրորդ հարցախույզն անցկացվել է 2023 թվականի մայիսին Gallup International-ի հետ փոխկապակցված Marketing Professional Group-ի կողմից։ Սա գիտական հետազոտություն է՝ հիմնված Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա։
Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը»։ 3.8 տոկոսը՝ միանշանակ դրական, 5.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 63.4 տոկոսը՝ ոչ դրական, 18.5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 8.9 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։
Հարց. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ արցախահայերը որպես էթնիկ փոքրամասնություն գոյություն ունենան Ադրբեջանում»: 2.8 տոկոսը՝ այո, 5.6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 77.7 տոկոսը՝ ոչ, 8.7 տոկոս՝ ավելի շուտ ոչ, 5.1 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։
Հարց. «Այս դատողություններից որի՞ հետ եք համաձայն»: Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն Արևմուտքի և Ռուսաստանի հետ՝ 32.8 տոկոս, Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի շրջանակներ՝ 20.5 տոկոս,  Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ 14.7 տոկոս, Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանին Հայաստանից՝ 12.9 տոկոս, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարց. «Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյոք անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ 41 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ անհրաժեշտ է, 18.9 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ է, 12.2 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 19.5 տոկոսը՝ անհրաժեշտ չէ, 8.5 տոկոս՝ դժվարացել է պատասխանել։
Հարց. «Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց Երևանում Նեմեսիսի արձանի տեղադրման կապակցությամբ և որպես առաջին քայլ փակել է իր օդային տարածքը հայկական թռիչքների համար։ Ի՞նչ եք կարծում, պետք է արդյոք ՀՀ կամ քաղաքային իշխանությունները տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշարձանը»։ 82.5 տոկոսը՝ միանշանակ ոչ, 7.7 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2.6 տոկոս՝ միանշանակ այո, 3.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 3.5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։
Հարց. «Մասնակցե՞լ եք արդյոք 2018 թվականի հեղափոխությանը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 62.6 տոկոսը՝ ոչ, 37.4 տոկոսը՝ այո։ 2018 թվականի հետազոտության մեջ 91 տոկոսը՝ այո, 9 տոկոսը՝ ոչ։
Հարց. «Ըստ Ձեզ ճի՞շտ էր արդյոք ցուցարարների կողմից ճանապարհների և խաչմերուկների փակումը՝ և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 44.5 տոկոսը՝ այո, 50.8 տոկոսը՝ ոչ։ 2018 թվականի հետազոտության մեջ՝ 87.1 տոկոսը՝ այո, 8.7 տոկոսը՝ ոչ։
Հարց. «Հեղափոխությունից անցել է հինգ տարի։ Այս ընթացքում որքանո՞վ են արդարացել ձեր սպասումները»: 2023 թվականի հետազոտության մեջ 3.8 տոկոսը՝ ամբողջությամբ արդարացան, 21.5 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 18 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 52.1 տոկոսը՝ չարդարացան։ 2018թ.-ի հետազոտության մեջ 14.4 տոկոսը՝ ամբողջությամբ  չարդարացան, 64.2 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 7.6 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 10.9 տոկոսը՝ չարդարացան։
Հարց. «Գնահատեք վարչապետ Փաշինյանի գործելաոճը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 5.4 տոկոսը՝ լիովին դրական, 13,4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 24.2 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ բացասական, 10 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել: 2018 թվականի հետազոտության մեջ 45.4 տոկոսը՝ դրական, 46.2 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 3.9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 2.4 տոկոսը՝ բացասական։

Մենք բոլորս ունենք մեր անձնական կարծիքը, սակայն կարևոր է իմանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են մտածում այս հարցերի մասին։ 2018 թվականից մինչև 2023 թվականը նրանց ընկալման մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}