Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին
«Հաճախակիացած հրադադարի խախտումները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին և այստեղ մենք կրկին տեսնում ենք Ադրբեջանի այն վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ, կամ դրանցից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ ավելին ստանալ բանակցությունների ժամանակ»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Նա հայտնեց, որ Երասխում ադրբեջանական զինուժն այն գործարանի շինարարության ուղղությամբ էր թիրախավորել, որտեղ ամերիկյան ներդրումներ կային և կարևոր էին ՀՀ-ի համար:
Հավաստիացնելով, որ հայկական կողմը բարձրաձայնում է նման միջադեպերի մասին՝ Խանդանյանը հավելեց. «Ես գիտեմ, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է միջադեպերը և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է դիտարկումների մասին»:
Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ կառավարությանը զեկույցներ չի ներկայացնում, այլ՝ Եվրոպական հանձնաժողովին և անդամ երկրներին, բայց ենթադրեց, որ Երասխի դեպքի վերաբերյալ ևս եղել է դիտարկում:
«Ագրեսիան զսպելու լավագույն ճանապահը դեպի խաղաղություն շարժվելն է և Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունն այս գործընթացին»,-հայտարարեց Սարգիս Խանդանյանը և հավելեց, որ ՀՀ կառավարության կոչը և պահանջն է միջազգային գործընկերներից, որպեսզի զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ:
ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ ԱՄՆ կոնգրեսի գործընկերների ուշադրությունն է հրավիրել, որ կրակել են ամերիկյան ներդրմամբ կառուցվող գործարանի ուղղությամբ և չբացառեց, որ կրակոցները շինարարությունը խաթարելու նպատակ են հետապնքում, քանի որ մինչ այդ ադրբեջանական մամուլում շրջանառվել են գործարանի բնապահպանական ազդեցության մասին կեղծ տեղեկություններ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները
- Ադրբեջանի խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան