Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Զարմացած եմ, որ մի քանի օր առաջ Ոստիկանության կենտրոնի բաժնում տեղի ունեցած փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը այսօր ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր, շատ զարմացած եմ։
Մեկ լուսավոր բացառություն է (ինչքանով հետևել եմ այլ չկար) պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը հայտարարությունների ժամին այլ բռնությունների շարքում բարձրաձայնեց նաև այդ դեպքի մասին։
Բայց սա այն դեպքը չէ, որ մի քանի ժամանոց ԱԺ նիստին մի քանի վարկյանանոց անդրադարձ ունենա։
Հետո զարմանում ենք, որ Հ1-ը թեմային չի անդրադառնում և Պալատից որևէ մեկին չի կանչում քննարկման այս զարհուրելի թեմայով։
Բացառությամբ Արցախի և Հայաստանի անվտանգության թեմաների, չկա այլևս մեկ այլ թեմա, որին պետք է ստորադասվի ՀՀ քաղաքացուն և իր պաշտպանին ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու արդեն խրոնիկ խնդրին։
Եթե սա չէ հանրային հետաքրքրության հարց, ուրեմն ես չգիտեմ, թե որը կարող է այն լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր թիրախը գործադիրի ղեկավարը պետք է լինի. Փաստաբան
- Տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ
- Փաստաբանն իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին․ ՔԿ-ի պարզաբանումը
- Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք. Դանիելյանը՝ իշխող ուժին
- Երեմ Սարգսյան. Հիշեք, որ ժամանակին դուք էիք փաստաբանների օգնությանն ապավինել
- Սոս Հակոբյան. Փաստաբաններին կոտրելը ունի նպատակ
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
- Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն.Ռուբեն Մելիքյան
- Պալատից մանրամասներ են հայտնում փաստաբանին բռնության ենթարկելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան