Ինչո՞ւ հենց Երասխ
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Ինչու՞ հենց Երասխ:
Երասխը դիտարկվում է որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին 2021 թ. մայիսին խոսել է նաև Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Զարիֆը: Մասնավորապես, նա ընդգծել էր տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը:
Հատկանշական է, որ նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին է պարբերաբար խոսում նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:
Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հայաստանի հնարավոր ինտեգրումը ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ լոգիստիկային, որում Բաքուն փորձում է դիրքավորվել որպես լիիրավ մասնակից ու շահառու (ադրբեջանա-իրանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար Մոսկվան վերջերս 1,3 մլրդ դոլար վարկ է տրամադրել Թեհրանին): Այժմ գլխավոր նպատակներից է ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ի միակ հարավկովկասյան մասնակցի կարգավիճակում մնալը՝ բացառելով Հայաստանի տարածքով Սև ծով-Պարսից ծոց մուլտիմոդալ կապը:
Հայաստանի շրջափակումը միտում ունի խորանալու»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է թշնամին կրակում է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
- Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները
- Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
- Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներից մարդկային կորուստներից հնարավոր է եղել այդ հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով. ՔԿ
- Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել
- Գնդակոծելով կառուցվող գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ. ԱԳՆ
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան