Վարդան Բալյան. Մեր բանակը 2016 թվականի Ապրիլյան քառօրյա ընթացքում բառի ուղիղ իմաստով ջարդուփշուր է արել ադրբեջանական հարձակվող զորքին
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Մեր բանակը 2016 թվականի Ապրիլյան քառօրյա ընթացքում բառի ուղիղ իմաստով ջարդուփշուր է արել ադրբեջանական հարձակվող զորքին:
Թարթառի գործով Ադրբեջանում աղմկահարույց բացահայտումների արդյունքում հանրային հարթակում հրապարակային են դառնում թշնամու իրական կորուստների մասին տվյալներ, որոնք բազմակի ավելի են պաշտոնականից: 2900-ից ավելի սպանված, միայն Թալիշի և Մատաղիսի հատվածում 600-ից ավելի:
Թարթառի գործով ընթացող դատաքննության ընթացքում տուժածների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել որպես վկա դատակոչել Գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդին Սադիքովին: Աղմկահարույց այս պատմության մանրամասներին առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք գրառումների շարքով, քանի որ բացահայտումները վերաբերում են Ապրիլյան քառօրյային, ինչպես նաև հանգամանքների, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն 44-օրյա պատերազմի հետ»։
Ի պատասխան 2900 թիվը կասկածի տակ դնող մեկնաբանությունների՝ Բալյանը գրում է.
«Տվյալները ես չեմ հորինում, հաստատել կամ հերքել չեմ կարող, քանի որ հասկանալի պատճառներով ապացույցները լրիվությամբ չեն հրապարակայնացվում: Մատաղիս-Թալիշ հատվածում իրենց կորուստների թվային տվյալները մենք ուսումնասիրել ենք, հաստատվում են բազմաթիվ, իրարից անկախ աղբյուրներով»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարողացանք հաղթել 2016 թվականի «Ապրիլյան» պատերազմում. ՀՀԿ
- Արցախի ԱԳՆ. 2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ
- Վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ դեռ ունենք, բայց Ապրիլյանի պարագայում զոհերի թիվը հստակ էր. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան