ՀՀ իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են՝ կարող են գործել այնպես, ինչպես կկամենան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես, ինչպես կկամենան:
Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:
Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:
Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում