Քուվեյթը ավելի քան 370 միլիոն դոլարի թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր է պատվիրում
Քուվեյթը Թուրքիայի հետ համաձայնագիր է կնքել Bayraktar TB2 գրոհային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Էմիրության բանակը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ պայմանագրի արժեքը 367 միլիոն դոլար։
«Քուվեյթի պաշտպանության նախարարությունը թուրքական կողմի հետ ուղղակի պայմանագիր է կնքել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մատակարարման համար՝ 367 մլն դոլարի չափով»,-ասվում է Քուվեյթի բանակի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Քուվեյթի պատվիրած անօդաչու թռչող սարքերի թիվը չի նշվում։
2019 թվականի հուլիսին Bayraktar TB2-ը Քուվեյթում անցել է մի շարք թեստեր։ Սարքը կարողացել է ավելի քան 23 ժամ առանց ընդհատումների թռչել բարդ կլիմայական պայմաններում, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը, քամին և ավազային փոթորիկները։ Ինչպես նշել են Քուվեյթի բանակում, Bayraktar TB2-ը բազմակի օգտագործման է, սարքը կարող է տեղափոխել 650 կգ ծանրաբեռնվածություն և զարգացնել մինչև 130 կմ/ժ արագություն: Քուվեյթը դարձավ աշխարհում 28-րդ երկիրը, որը պայմանագիր է կնքել այս անօդաչու սարքերի ձեռքբերման համար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո
- Ուկրաինան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ են նվեր ստացել
- Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում արտադրել Bayraktar Kizilelma նոր անօդաչու թռչող սարք
- Թուրքիան փորձարկել է նոր Bayraktar
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան