Կարկուտը բերքին զգալի վնաս է հասցրել
Նախօրեին Հայաստանի տարբեր շրջաններում ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են եղել՝ Լոռու մարզի Սպիտակի շրջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջան, Սյունիքի մարզի Սիսիանի շրջան։
«Ոչ մի տեղում հակակարկտային կայաններ կամ չկան, կամ չեն աշխատել այնպես որ կանխեն նման աղետը
Հողագործների բերքին զգալի վնաս է հասցվել։ Ցավում եմ բոլորի համար»,- գրել է «Բերքառատ Հայաստան» խմբի հիմնադիր Հայկ Մելքոնյանը ու հրապարակել լուսանկարներ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեի տեղակալ Գագիկ Սուրենյանը նույնպես լուսանկարներ էր հրապարակել։
Գեղարքունիք, 13․06․2023
Սուրենյանի գրառման տակ տարբեր օգտատերեր Հայաստանի տարբեր շրջաններից լուսանկարներ են հրապարակել.
Սյունիք
Սիսիան
Սյունիք,Դարբաս
Լոռի
Սպիտակ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան