Ջերմաստիճանը կհասնի մինչև 34 աստիճանի
Հայաստանի տարածքում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 14-19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Սյունիքի մարզում, Արցախի Հանրապետությունում հունիսի 18-ին, 19-ին, ջերմաստիճանը կհասնի 34 աստիճանի։
Երևանում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան