Հերքե՛ք Էդրողանին ու ներկայացրե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը․ Նորիկյան
Փաստաբան, քաղաքական գործիչ Նորիկ Նորիկյանը գրում է․
«Շատ ողորմելի իրավիճակում ենք հայտնվել։
Փաստորեն, ըստ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի, «Զանգեզուրի միջանցքի» հետ խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։
Այլ կերպ ասած, Հայաստանի ձայնը որևէ մեկին հետաքրքիր չէ, Հայաստանը որևէ դեր ու ազդեցություն չի կարող ունենալ իր ինքնիշխան տարածքի ճակատագրի որոշման հարցում, կամ որևէ մեկը Հայաստանի կարծիքը հաշվի չի էլ առնում։
Հերքե՛ք Էդրողանին ու ներկայացրե՛ք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
Պարզ խոսե՛ք՝ հասկանանք, այդ ի՞նչ ծրագիր է իրագործվում, որին դեմ է Իրանը, իսկ Հայաստանը խնդիր չէ։
Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի կամքին հակառա՞կ են փորձում Սյունիքով ստանալ ճանապարհ, թե՞ ոչ․․․»
Հարակից հրապարակումներ`
- Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է․ Էրդողան
- Փաշինյանը բավարարում է Էրդողանին
- Էրդողանը մեկնում է Բաքու