Տարոն Ոսկանյանը ևս լքել է ազգային հավաքականի ճամբարը
Հայաստանի ազգային հավաքականում ևս մեկ վնասվածք կա։ Կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը ևս լքել է հավաքականի ճամբարը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նույնպես վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։ Նա լքել էր հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի նախավերջին մարզումը՝ մրցավայր մեկնելուց առաջ
- Խորեն Բայրամյանը լքել է ազգային հավաքականի ճամբարը
- Ո՞ւմ է Ալեքսանդր Պետրակովը հրավիրել ազգային հավաքական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան