ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելելՀՀ սահմանամերձ վայրեր և Արցախ
Ամառային զբոսաշրջային սեզոնին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին և դեսպանատան աշխատակիցներին կրկին հորդորում է ճանապարհորդության սահմանափակումների մասին` այն կապելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության հետ»։ Սա 2022-ի սեպտեմբերին հրապարակված հորդորի ավելի թեթևացված տարբերակն է։
Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ ԱՄՆ քաղաքացիներին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ կարևոր ուղևորություն հետևյալ վայրեր․
Տավուշի մարզ Վարագավանից արևելք Հ37 ավտոճանապարհին:
Տավուշի մարզ Նավուրից արևելք Հ36 ավտոճանապարհին։
Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք։
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:
Ուղևորվեք Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Գետիկի մոտով Հ42 և Հ43 ճանապարհներով:
Սյունիքի մարզ:
Լեռնային Ղարաբաղ այցելությունները նախկինի պես արգելված են։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների մոտ գտնվելիս և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտ ուղևորություններից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԼՂ-ում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,-նշված է հայտարարության մեջ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար, հետևել տեղական լրատվամիջոցներին, խուսափել մարդաշատ վայրերից ու ցույցերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքի անդամներին իրենց անվտանգության մասին, պահպանել զգոնութունն ու զգույշ լինել գիշերը քայլելիս կամ մեքենա վարելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին