Ադրբեջանի արձագանքը՝ միջազգային ակադեմիական խմբի հրատարակած «Կովկասյան Աղվանք» գրքին
Յոս Գիպերտի և Յասմին Դում-Թրագուտի խմբագրությամբ լույս է տեսել «Կովկասյան Աղվանք» միջազգային ձեռնարկը։ monumentwatch.org-ը գրում է, որ ձեռնարկը օբյեկտիվ, գիտականորեն հիմնավորված կերպով ներկայացնում է կովկասյան «աղվանների» վերաբերյալ հետազոտությունների ներկա վիճակը: Հատորը համախմբում է միջազգայնորեն ճանաչված գիտնականների և հետազոտողների, ներառում է ուսումնասիրությունների տարբեր ոլորտներ, որոնք ներկայացնում են կովկասյան «աղվաններին», նրանց պատմությունը և հնագիտությունը, լեզուն և գրավոր աղբյուրները, կրոնը, եկեղեցին և արվեստը, կապերը հարևանների և, հատկապես մերօրյա ուդի ժողովրդի հետ։ Ձեռնարկը նպատակ ունի ընթերցողներին չեզոք կերպով ներկայացնել Կովկասյան Աղվանքի թեման տարբեր գիտական տեսանկյուններից:
Ադրբեջանն արձագանքել է միջազգային ակադեմիական խմբի հրատարակած «Կովկասյան Աղվանք» գրքին։ monumentwatch.org կայքը գրում է. «Ադրբեջանի Հանրապետության Ա. Բաքիխանովի անվան Պատմության ինստիտուտը 2023 թվականի հունիսի 12-ին արձագանքել է սույն թվականի հունիսին գերմանական հայտնի «Դե գրույտեր» գիտական հրատարակչության լույս ընծայած Կովկասյան Աղվանքի պատմության և մշակույթի տարբեր հարցերին նվիրված մեծածավալ աշխատանքին։
Ադրբեջանի պատմության ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ աշխատանքը խեղաթյուրում է Կովկասյան Աղվանքի պատմությունը և հանդես է գալիս հակաադրբեջանական քարոզչության ծիրում: Ըստ ադրբեջանական կողմի «ինչ-որ ուժեր փորձում են քաղաքական նպատակներով օգտագործել Կովկասյան Աղվանքի հարցը»։
Նշենք, որ դեռ անցած դարի 50-ական թվականներից սկսած ադրբեջանական գիտական հանրույթը լայնորեն սկսեց զբաղվել Կովկասյան Աղվանքի պատմության և մշակույթի հարցերով: Սակայն, ցավոք, ադրբեջանական կողմի հետազոտական աշխատանքները միտված էին յուրացնելու և կեղծելու Կովկասյան Աղվանքի պատմությունը և մշակույթը՝ բացառելով ցանկացած կապ հայկական մշակույթի և պատմության հետ, խեղաթյուրելով պատմական աղբյուրների տվյալները, մեկնաբանելով ըստ սեփական հայեցողության: Ավելին, նպատակ դնելով բռնայուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այն ամբողջության հայտարարվեց աղվանական, ձևավորվեցին տարատեսակ տեսություններ, աղվանական հայտարարվեց անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ողջ մշակութային ժառանգությունը:
Կովկասյան Աղվանքի պատմության և մշակույթի ուսումնասիրությունը բավականին բարդ է, քանի որ այն բազմազան է, փոխկապակցված է տարածաշրջանի մշակութային և քաղաքական ազդակներին, ինչի մասին վկայում են հայկական, վրացական, պարսկական, արաբական և այլ աղբյուրները և այդ բոլորի մեկնաբանությունը և հետազոտությունը միայն մեկ նպատակով, այն է՝ ներկայացնել այդ ժառանգությունը որպես զուտ ադրբեջանական ակնհայտորեն կրում են ոչ անաչառ, ոչ ակադեմիական բնույթ: Միայն այն փաստը, որ ադրբեջանական կողմը մերժում է ցանկացած կապ, փոխկապակցությունը հայկական մշակութային միջավայրի հետ արդեն ցույց է տալիս Ադրբեջանի ակադեմիական հանրույթի կանխակալ լինելը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը
- Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org
- Համլետ Պետրոսյան. Միայն և միայն քաղաքական կամքը
- Սա պատերազմի շարունակությունն է, այս պարզ բանն ինչպես անընդհատ բացատրենք. Համլետ Պետրոսյան
- «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում». monumentwatch.org
- Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան