
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ։ Նա իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչեւ զոհվածների ծնողների, մտավորականների եւ այլոց։
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի այս նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում, քանի որ պետության ղեկավարը բավականին սեւ գույներով է ներկայացնում ներկա վիճակը, առավել մշուշոտ՝ ապագան, որ Արցախում մնալը շատերի համար դառնում է անիմաստ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։