Ադրբեջանն ուզում է, որ Մեղրիի ճանապարհը ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել. Մարուքյան
«Մի ելակետային բազա կա, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է գործի ցանկացած բացված, բացվող և ապագայում պլանավորվող որեւէ ճանապարհի նկատմամբ, որն անցնցում է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Սա անքննարկելի է»,- այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող Մեղրիի ճանապարհի մասին:
«Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա տրամաբանությունն այն ժամանակ եղել է հետևյալը, որ հայկական կողմը ճանապարհը բացում է, տալիս է հնարավորություն, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ, իսկ ռուսական կողմը մեր այդ ստանձնած պարտավորության նկատմամբ պետք է վերահսկողություն ունենա: Այդ հսկելու մեխանիզմները տարբեր են, և դրանց վերաբերյալ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա, դրա համար էլ տարբեր հայտարարություններ են լինում:
Պարզ է, որ Ադրբեջանն ուզում է, որ ռուսական ԱԴԾ-ն հսկի, հետո՞ ինչ, շատ բան կարելի է ուզել: Այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ունի ադրբեջանական մեկնաբանություն: Իրական մեկնաբանությունն այն է, որ ասացի: Հայաստանի ԱԽ քարտուղարի ասածը հետևյալն է, որ մեր սահմանապահներն են լինելու և մեր մաքսային ծառայություներն են լինելու: Իսկ ադրբեջանական մեկնաբանությունն այն է, որ դուք պետք է տաք ճանապարհ եւ գործ չունենաք այդ ճանապարհի հետ»,-ասել է Մարուքյանը:
Հարցին՝ արդյոք բանակցություններում Ադրբեջանը շարունակում է պնդել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Է. Մարուքյանը պատասխանել է. «Հայկական կողմը նման հարց երբեք չի քննարկել և չի քննարկելու»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե այդ հարցը չլիներ՝ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Ալեն Սիմոնյանը՝ արցախցիների իրավունքի մասին
- ՀՀ սահմանը հատելուց ցանկացած ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին. Արման Եղոյանը՝ Մեղրիով անցնող ճանապարհի մասին
- Փաշինյան. Ակնկալում ենք, որ Նախիջևանի տարածքով ՌԴ կամ Իրան կհասնենք
- Ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում հայությունը կվերանա. Քաղաքացիները՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հետևանքների մասին
- Իրանն ընդգծում է՝ Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան