Փաշինյանը բավարարում է Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր է համարել Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Սակայն, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր պահ է։ Մինչ օրս Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,– թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը։
Նա «կարևոր քայլ» է անվանել նաև Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա կարճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես երախտագիտություն հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով՝ մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել. Էրդողան
- Էրդողանի խոսքը հերթական ապացույցն է, որ Իրանն է Սյունիքի անվտանգության գլխավոր հովանավորը. Գեղամյան
- Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
- Էրդողանը մեկնում է Բաքու
- Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում
- Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
- Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ
- Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Խաչատրյան
- Մասնակցելու է էրդողանի երդմնակալությանը, որի ձեռքերը թաթախված են հազարավոր հայ զինվորների արյան մեջ
- Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին