Կրթություն, գիտություն 11:26 14/06/2023 Հայաստան

Ահա և վերջ. Դեմոյանի բաց նամակը Ժաննա Անդրեասյանին

ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանին, որը վերնագարել է «Ահա և վերջ»։

Ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում ասված է.

«Հարգելի տիկին Անդրեասյան,

Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ կոռուպցիոն բնույթ ունեցող մի քանի գործարքների ու գործողությունների մասին, որոնք արձանագրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի 2018 թ․ սեպտեմբերին 19-ին կայացած ընտրությունների ժամանակ և դրանից հետո։

2018 թ․ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կազմվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ես չընդգրկվեցի, այն դեպքում, երբ դրանից երկու շաբաթ առաջ վերադարձել էի երկարաժամկետ գործուղումից և փորձում էի հանդիպել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակից ազատվելու օրինական ճանապարհները քննարկելու և չօգտագործված արձակուրդների դիմաց հասանելիք գումարը ստանալու համար։ 

Շուրջ մեկ ամիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվում էր հանդիպել ինձ հետ, հենց նախարարության շահերից բխող այդ հարցը համատեղ քննարկելու և լուծում գտնելու համար։ Հուլիսի 2-ին, օգտվելով իմ կարճաժամկետ գործուղում մեկնելու հանգամանքից, Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը (ներկայիս ԵՊՀ ռեկտոր) անօրինական ու վայրագ կերպով ներխուժում են ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ, ուր այդ պահին գտնվում էր իմ անձնական գույքն ու Միացյալ Նահանգներից թանգարանի ֆոնդերի համար բերված ու մշակման փուլում գտնվող տասնյակ արժեքավոր թանգարանային առարկաներ։ Այս հրահրիչ ու խուլիգանական գործելաոճն արժանացավ իմ կոշտ արձագանքին, որի մասին տեղյակ են շատերը։ Մինչ այդ պահը, որևէ առիթ կամ պատճառ չի եղել կոնֆլիկտ հրահրելու համար, այլ ընդամենը իմ ցանկությունն էր հանդիպել և քննարկել զբաղեցրած պաշտոնից օրինական ճանապարհով ազատվելու և չօգտագործված արձակուրդների դիմաց հասանելիք գումարը, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ստանալու ուղիները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ․ հունիսի 15-ի ՀՑԹԻ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ կազմելու որոշումն անօրինական էր հետևյալ պատճառներով․
ա․ Հոգաբարձուների խորհուրդ կազմելու և նոր տնօրենի ընտրություններ կազմակերպելու որոշումից առաջ ես պատշաճ և օրինական կարգով չէի ազատվել իմ զբաղեցրած պաշտոնից և համարվում էի գործուղումից վերադարձած անձ՝ համաձայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանի։
բ․ Նոր տնօրեն ընտրելու պահին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջով, չէր իրականացվել չօգտագործված արձակուրդների դիմաց տրվող գումարների հատուցման օրինական որևէ ձևակերպում։ Այս վճարումը տեղի կունենա մեկ տարի անց՝ նախարարության կողմից կազմված անօրինական փաստաթղթի հիման վրա։
գ․ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել էր անձ, ով, եթե հավատանք ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանին, ՀՑԹԻ ֆոնդի մաս կազմող արժեքավոր գրականության գողություն մեջ կասկածվող անձերից մեկն է և վկայի կարգավիճակով մի քանի անգամ հարցաքննվել է 2007 թ․ իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մասին է, ով 2005թ․ տեղի ունեցած գողության պահին հանդիսացել է ՀՑԹԻ ասպիրանտներից մեկը։ Վերոնշյալ գործը կարճվել էր, իսկ գողոնը չէր հայտնաբերվել։ Այս գողության փաստով հարցաքննվել է նաև նույն տարում ՀՑԹԻ ասպիրանտ հանդիսացած Արարատ Միրզոյանը։
դ․ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կողմից ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանին ընտրելը նույնպես խայտառակ մի դրվագ է, քանզի վերջինս կասկածվում է 2015 թ․ Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի արժեքավոր միավորի գողության մեջ։
Վերոնշյալ բոլոր դրվագները ներկայումս քննվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում։ Իմ կողմից նախաքննությանը տրամադրվել են համապատասխան փաստեր ու վկայություններ։

Այսպիսով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ինձ լիովին մեկուսացնելու նպատակադրությունը պայմանավորված էր երեք հիմնական հանգամանքներով՝
Ա․ 2016 թ․ ԱՄՆ փաստաբանական գրասենյակներից մեկի հետ անձնական նամակագրության արդյունքում պարզ դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության կազմակերպման անվան տակ իբր խոշոր գումար է փոխանցվել թանգարանին, մի բան, որը տեղի չէր ունեցել։ Հետագա նամակագրությունը կասկած առաջացրեց փողերի լվացման հնարավոր գործարքի մասին, որտեղ շահագործվում էր իմ և ՀՑԹԻ անունը։ Հետագա վարկաբեկիչ գործողություններից խուսափելու և անհարկի միջադեպերի մեջ չներքաշվելու համար, 2016 թ․ գարնանը վերոնշյալ նամակագրությունը ներկայացրել եմ ԱՄՆ դեսպանատուն և հայտնել եմ իմ մտավախությունը՝ ՀՑԹԻ անվան տակ փողերի լվացման գործողություն իրականացնելու հավանականության մասին։
Բ․ ԱՄՆ-ում գործուղման մեջ գտնվելու ժամանակ վաղաժամկետ փակվել էր ՀՑԹԻ-ին կցված բանկային մի հաշվեհամար, որը ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրով, հինգ տարի ժամկետով ծառայելու էր թանգարանի կարիքների համար։ Խոսքը գնում է ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարի մասին։ Այս գումարը տնտեսվել էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների ժամանակ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը առանց որևէ հավելյալ գումարի իրագործելու իմ որոշման արդյունքում։
Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ նման խայտառակ քայլերի միջոցով թերևս ցանկացել են վրեժխնդիր լինել՝ իրենց անօրինական գործողություններին իրավական հնչեղություն տալու և հարցաքննվելու համար։
Ըստ ամենայնի, 2017 և 2018 թթ․ Հարություն Մարությանին ամեն գնով ՀՑԹԻ տնօրեն խցկելու փորձերը պայմանավորված էին նաև այդ գումարի անաղմուկ յուրացնելու ձգտումով։ Հիշեցնեմ, որ Հարություն Մարությանը հրաժարվեց համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, գումարների անհայտացման ուղին և իմ ստորագրությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի բնօրինակի անհայտացման փաստը պարզելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, ոչնչացվել է նաև «ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամի գործադիր տնօրենի ստորագրությամբ պայմանագրի երկրորդ օրինակը ևս։ Այս պնդումը կհերքվի այն պահին, երբ հիմնադրամը մանրամասն տեղեկություններ կներկայացնի 2016թ․ ստորագրված պայմանագրի օրինակի առկայության, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու և այս գումարի անհայտացման ուղիների մասին։

Ի դեպ, 2018 թ․ մայիսին, ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց երկու շաբաթ առաջ, անանուն էլեկտրոնային նամակներ էի ստանում՝ Հայաստան վերադառնալու դեպքում ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներով։ Հասկանալի է, որ այս գումարը յուրացրած և դրա հետքերը մաքրած ուժերը վախենում էին, որ շատ արագ կտեղեկանամ ու կբարձրաձայնեմ այդ մասին, ուստի իմ Հայաստան վերադառնալը դիտվում էր, մեղմ ասած, խիստ անցանկալի։

Բոլորի համար այժմ պարզ պետք է լինի Արայիկ Հարությունյանի և իր տեղակալի արատավոր գործելաոճի իրական շարժառիթները։

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Ծիծեռնակաբերդում իմ գտնվելը խիստ անցանկալի էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նսեմացուցիչ գործընթացի պարագայում և այդ փուլում թանգարան-ինստիտուտը լռեցնելու լավագույն թեկնածուն դարձավ ազգագրագետ Հարություն Մարությանը, ում երկրորդ փորձից խայտառակ ու ստոր եղանակներով իրականացված ընտրություններով կարգեցին ՀՑԹԻ տնօրեն։ Այս գործում մեծ ջանքեր գործադրեց հանրությանը ոչ անհայտ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որի որդին այդ պահին հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Սա կոռուպցիայի ու թայֆայականության աղաղակող դրսևորում է։

Հարություն Մարությանի առաջ դրվել էր երկու խնդիր․ հնարավորինս քիչ խոսել ցեղասպանության մասին, հանդես չգալ հանրային հայտարարություններով և լռել ու չբարձրաձայնել ՀՑԹԻ-ի հետ առնչություն ունեցող գումարների անհայտացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման մասին։ Վերջինիս հինգ տարի տևած անփառունակ աշխատաոճի արդյունքում ՀՑԹԻ հեղինկությանն ու վարկանիշին շարունակաբար հասցվեցին լուրջ հարվածներ։ Սրանում մեղքի իր բաժինն ու պատասխանատվությունն ունի նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհուրդը։

Պահանջում եմ ծառայողական հետաքննություն սկսել 2018 թ․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՑԹԻ տնօրենի և Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունների օրինականության շուրջ՝ հաշվի առնելով վերոնշյալ կոռուպցիոն երևույթներն ու փաստերը։ Նախարարության կողմից նման հետաքննություն չսկսելու պարագայում, հանդես կգամ հայտարարությամբ՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ըստ այդմ, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը մեղադրելով հետևյալ անօրինականություններ թույլ տալու մեջ․
Ա․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում և ՀՀ քաղաքացուն չօգտագործված արձակուրդի դիմաց վճարվելիք գումարի երկարաժամկետ անօրինական տնօրինում և շրջանառում։
Բ․ Առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստի կոծկում և հանցակցություն։
Գ․ ՀՑԹԻ և «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի միջև կնքված երկկողմ պայմանագրի բնօրինակի ոչնչացման փաստի կոծկում և հանցակցություն։
Դ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով և կոռուպցիոն ակնհայտ դրսևորումներով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների կազմակերպում։
Ե․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ կասկածելի անցյալ ունեցող և հաստատությանը նյութական վնաս հասցնելու մեջ կասկածվող անձանց ներգրավում, ՀՑԹԻ-ում գողություն կատարելու մեջ կասկածվող անձին «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու համար։

Հարգանքով՝
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}