Հայաստանի 46 դպրոցներում ռուսերենով ուսուցման դասարաններում սովորում է ավելի քան 6000 երեխա. Ժաննա Անդրեասյան
«Մենք ունենք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ արձանագրություն, նախանշված են մի շարք համատեղ ծրագրեր, որնցից մեկը վերաբերում է հանրակրթության ոլորտում մեր համագործակցությանը»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ այդ համագործությունը մի քանի ուղղություն է ընդգրկում։ Դրանցից մեկը Հայաստանի դպրոցներում ռուսերեն լեզվի ուսուցման որակի բարձրացումն է։
Ժ. Անդրեասյանն ասաց, որ շարունակաբար իրականացվել և իրականացվելու է ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթության իրավունքի ապահովում։
«Մեր 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցման դասարաններ, որոնք մեր չափորոշնիչներով են գործում, առարկաների ուսուցումն իրականացվում է ռուսերեն լեզվով։ Ավելի քան 6000 երեխա է սովորում այդ դասարաններում։
Այստեղ, իհարկե, կարևոր է, որ այդ երեխաները Հայաստանի քաղաքացիներ չեն, օտարերկրյա կամ երկքաղաքացիություն ունեցող ծնողների երեխաներ են»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին