Սեքսի առաջնությունը չեղարկվել է
Շվեդիայի Գյոթենբուրգ քաղաքում նախատեսված սեքսի առաջնությունը չի կայացել։ Իսպանացի մոդելները դժգոհել են, որ պատճառը կազմակերպիչների ձախողումն է։
Marca-ի փոխանցմամբ, գրեթե ամեն ինչ պատրաստ էր, հայտնի էին մասնակից երկրները, թեկնածուները, անցկացվելիք թեստերն ու նույնիսկ ժյուրիի կազմը։
Ամեն ինչ լավ էր ընթանում, և նույնիսկ առաջնությունը մեկնարկելու էր անցած հինգշաբթի Գյոթենբուրգում, որտեղ արդեն հավաքվել էին բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սելվա Լապիեդրան։
OnlyFans-ի դերասանուհին և մոդելը Շվեդիա վայրէջք կատարելու պահից տեսել է, որ իր գործընկերների մոտ մրցույթի վերաբերյալ կասկածներ ու անորոշություններ կան։
Հինգշաբթի օրն ուղիղ հեռարձակումը հետաձգվել է, որոշել են առաջնությունն անցկացնել հաջորդ օրը։ Բայց ուրբաթ օրն էլ ոչինչ չէր երևում, ինչը պայմանավորել են տեխնիկական խնդիրներով։
«Ամեն օր կայքի վրա բազմաթիվ հարձակումներ էին տեղի ունենում, տեսախցիկները փակվում էին, կայքը չէր աշխատում, գործընթացը կազմակերպված չէր, ժյուրիի անդամները չկային։ Կարճ ասած՝ զրոյական կազմակերպվածություն էր։ Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից. Քաոս էր։ Ավելին՝ այն վերածվել է սարսափ ֆիլմի»,- ասել է Սելվա Լապիեդրան։
Մասնակիցներն արդեն լքել են քաղաքը, և սեքսի առաջնությունը դադարեցված է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին