
Հայկական կողմը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան
«Ադրբեջանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ կողմից իրականացրած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման մասին հարցին:
Նա հայտնեց, որ ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս հաղորդագրություններով և սահմանին տեղի ունեցածը ներկայացնում է հանրությանը:
«Այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայակական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա, հայկական կողմը, մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
- Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում.Սարգիս Խանդանյանը՝ Երասխի միջադեպը ԵՄ դիտորդների կողմից արձանագրելու մասին
- Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է ականանետ. ՊՆ