ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք․
«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Panorama.am-ի հետ զրուցում Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։
Հարակից հրապարակումներ`
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- «Գրիգոր Լուսավորչի վրա մեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան