Նիկոլ, ինչո՞ւ ես շարունակում սպանել հայ զինվորներին, մինչև ե՞րբ ես սպանելու. Վոլոդյա Հովհաննիսյան
«Թուրքին է հանձված Արցախի 75 տոկոսը։
Այս իշխանությունը հրաժավել է Արցախի Հանրապետությունից։
Այս իշխանության օրոք վտանգի տակ է Հայաստանի Հանրապետությունը, թուրքացման, ցեղասպանության առաջ է կանգնած։
Թշնամուն է հանձվել 187 գյուղ։ Եթե նկատի ունենանք, որ Արցախն էլ հանձնել են, այս ամեն ինչը կարելի է կրկնապատկել, եռապատկել։ 9300 ընտանիք՝ 40-50 հազար մարդ անտուն է։ 107 դպրոց, 17 մանկապարտեզ, 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար, 39 բերդ ու ամրոց, 400 պատմամշակութային կոթող, 12 թանգարան հանձնվել է։ Դրանից հետո Նիկոլը հայտարարեց, որ Արցախը մերը չէ։ Իսկ այն հարցին, եթե մերը չէ, ապա ինչո՞ւ առանց պատերազմ չհայտարարեց, պատասխանեց՝ ինձ կասեին դավաճան»,- ասուլիսի սկզբում այս թվերը ներկայացրեց «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը։
Նա վստահեցնում է, որ տաս օրից շոու է նախապատրաստվում. «Նախկիններ, նախկիններ ասելով՝ Արցախն ու մեր հայրենիքը հանձնեցին, հիմա այդ նույն տրամաբանությամբ փորձում են շարունակել։ Բայց արդեն նկատել են, որ քիչ ազդեցություն ունեն, հիմա Նիկոլը խայտառակ ցածր վարկանիշ ունի։
Տականքների կույտ, որ իր այլանդակությունը շարունակելու է»։
Ասուլիսի հյուր պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում այսօրվա իշխանությունը պահելու համար 170 սորոսական կազմակերպության միջոցով ՀՀ մեդիա դաշտի 95 տոկոսը լծված է ժողովրդին բթացնելու ու կործանման տանելու։
«Օքսֆորդի համալսարանի վերլուծության համաձայն, ՀՀ իշխանությունը տեղեկատվական տեռորիզմի է ենթարկում իր սեփական ժողովրդին»,- նշեց նա։
Խոսելով բանակում, մասնավորապես ԶՈւ կատարվող բարեփոխումների մասին՝ Վ.Հովհաննիսյանն ասաց, որ 2017-2018 թվականներն միջազգային փորձագետներն ասում էին՝ ՀՀ բանակը տարածաշրջանում ամենամրցունակն է, հզոր բանակն է իր մարտական 90-95 տոկոս կարողություններով, այսօր կարողությունն 15 տոկոս է, իսկ 30 տոկոսից ցածր կարողությունը՝ բանակ չէ, զինված մարդկանց խումբ է։
«15 տոկոս է իջել և դեռ այս տականքները շարունակում են։ Միայն 2023 թվականին հայոց բանակում 23 զոհ է եղել։
Նիկոլ, ինչո՞ւ ես շարունակում սպանել հայ զինվորներին, մինչև ե՞րբ ես սպանելու հայ զինվորներին»,- ասաց նա։
Վ.Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ ՀՀ արոտավայրերի 60 տոկոսն ադրբեջանցիները գրավել են կամ նրանց հսկողության տակ են, չեն օգտագործվում։
«Միայն Տեղում, Կոռնիձորում, Խնձորեսկում անասնագլխաքանակը կրճատվել է 60 տոկոսով, Սիսիանում՝ 30 տոկոսով։ Գեղարքունիքի մարզից տվյալներ չունեմ, ըստ խոսակցությունների՝ մոտ 20-30 տոկոս է։
2022 թվականի տվյալներով, գյուղատնտեսությունը կրճատվել է 50 տոկոսով, 30 տոկոսով արդյունաբերությունը։
Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը կրճատվում։ Որովհետև Ալիևը հայտարարել է՝ մենք կապահովենք ՀՀ տնտեսական գոյությունը։ Այս տականքները իրականացնում են Հայաստանի ոչ միայն ռազմական, սոցիալական, էթնիկական, պետական, այլ նաև տնտեսական ստրկությունը Ադրբեջանից։
Ամեն ինչ անում են, որ ֆերմերները չզարգանան, քանի որ նրանք միս կապահովեն ՀՀ բնակչության համար, իսկ սրանք դա պետք է բերեն Թուրքիայից։ Ինչպիսի՞ միս, ի՞նչ հետևանքներով... Հարցի լուծում է թուրքի համար` մեր էթնիկական, գենետիկական վերացումը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։
Ասուլիսին ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանում գյուղատնտեսությունը ձախողելով` ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար»
- Կարկուտը բերքին զգալի վնաս է հասցրել
- Հակակարկտային կայանների հարցը լուծելու փոխարեն նորից ամբողջ պատասխանատվությունը բարդում եք գյուղացու վրա. Դանիելյանը՝ Քերոբյանին