Արյան դոնորների համաշխարհային օրն է
Հունիսի 14-ը Արյան դոնորների համաշխարհային օրն է։ Այս տարի օրվան նվիրված միջոցառումների քարոզարշավն անցկացվում է «Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, կյա՛նք տուր մարդկանց և արա՛ դա ավելի հաճախ» կարգախոսով։
Նպատակն է ուշադրությունը կենտրոնացնել այն հիվանդների վրա, ում ամբողջ կյանքի ընթացքում պահանջվում է արյան փոխներարկում: Ընդգծվում է կանոնավոր արյան կամ պլազմայի դոնորության կարևորությունը արյան և արյան բաղադրամասերի կայուն և անվտանգ մատակարարում ստեղծելու համար, որոնք միշտ կլինեն հասանելի բոլորին և ամբողջ աշխարհում, որպեսզի կարիքավոր բոլոր հիվանդները կարողանան ժամանակին բուժում ստանալ:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, արշավի նպատակն է.
✔ խրախուսել առողջ մարդկանց կանոնավոր կերպով արյուն նվիրաբերել այնքան հաճախ, որքան այն անվտանգ և հնարավոր է, օգնելու բարելավել փոխներարկումից կախյալ հիվանդների կյանքի որակը և նպաստել ամբողջ աշխարհում անվտանգ արյան պաշարների ստեղծմանը,
✔ ընդգծել արյան և պլազմայի կանոնավոր, առանց վարձատրության կամավոր դոնորության կենսական նշանակությունը՝ բոլոր երկրներում անվտանգ արյան բաղադրամասերին համընդհանուր հասանելիություն ապահովելու համար,
✔ մոբիլիզացնել աջակցությունը ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խրախուսելու կառավարություններին և զարգացման գործընկերներին ներդրումներ կատարել՝ ամրապնդելու և պահպանելու արյան ազգային ծրագրերը,
✔ ճանաչել և շնորհակալություն հայտնել արյուն հանձնող մարդկանց և խրախուսել ավելի շատ մարդկանց դառնալ արյան դոնորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան