Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Նշենք, որ վիրավորները տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Panorama.am-ի հետ զրուցում կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։
«Նրանցից մեկը կրծքավանդակի շրջանում է բեկորային վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Նրանց վիճակը միջին ծանրության է, հիմա վիրահատվում են»,- նշեց տնօրենը։
Ա. Սարդարյանն ասաց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներից մարդկային կորուստներից հնարավոր է եղել այդ հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով. ՔԿ
- Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել
- Գնդակոծելով կառուցվող գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ. ԱԳՆ
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի մետաղաձուլարանը կառուցող աշխատակիցների վրա
- Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին