Աշոտյանին տեղափոխեցին ՁՊՎ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղափոխեցին Ձերբակալվածների պահման վայր։
Հիշեցնենք, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Աշոտյանին 24 ժամով ձերբակալելու որոշում է կայացվել։ 12 Ժամվա ընթացքում քննիչը ներկայացնելու է կալանավորման միջնորդություն։
Քննչական կոմիտեի դիմաց բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ էին հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Աշոտյանին։ Նրանց շատերի որակմամբ, ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին